Լրահոս

28.02.2012 16:34


Լիբիան հերքել է Քադաֆիի կրտսեր որդու ողջ լինելու փաստը

Լիբիան հերքել է Քադաֆիի կրտսեր որդու ողջ լինելու փաստը

Լիբիայի անցումային խորհրդի նախագահ Մուստաֆա Աբդ ալ Ջալիլը հայտարարել է, որ Լիբիան տեղեկություններ չունի այն մասին, որ Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի կրտսեր որդին՝ Խամիս Քադաֆին, ողջ է:

Մինչդեռ ավելի վաղ «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հայտնել էր, որ Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի կրտսեր որդին ողջ է և գտնվում է Լիբիայում:

Հերքելով  տարածված լուրերը՝ Աբդ ալ Ջալիլը հավաստիացրել է, որ դրանք ընդամենը խոսակցություններ են:

Հիշեցնենք, որ 2011-ին Լիբիայում ռազմական գործողությունների ժամանակ 27-ամյա Խամիս Քադաֆին ղեկավարում էր Ազգային անցումային խորհրդի դեմ պայքարող խմբավորումներից մեկը: Լիբիացի հեղափոխականները հայտարարել էին Խամիսի մահվան մասին, սակայն տեղեկությունն ավելի ուշ չէր հաստատվել:

Խամիսի ողջ լինելու մասին հայտարարել էր նաև նրա եղբայր Սեյֆ ալ Իսլամը, ում ապստամբները ձերբակալել էին նոյեմբերին:

Այս խորագրի վերջին նյութերը